Արսեն Թորոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 4 ընտրատեղամասում

«Ես դեռ պաշտոնավարում եմ, նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը:

Ըստ նրա՝ ինքը պատրաստ է շարունակել պաշտոնավարել:

Ա.Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատեղամասում (Նորք Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն): Թե ինչո՞ւ պետք է ընտրողները իրեն ձայն տան՝ հարցին, Ա.Թորոսյանը պատասխանեց, որ էական փոփոխություններ եղել են, որ շարունակական են լինելու:

Տեսանյութեր

Լրահոս