Բաժիններ՝

Քննչական կոմիտեն պետք է փաստեր ունենա գործը դատարան ուղարկելու համար. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պատահականություն է համարում Արա Մինայսանի դեմ սկսված գործընթացների ու Վենետիկում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետկանչի համընկնումը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ մտահոգություն չունի՞, որ Ա.Մինասյանը չկալանավորվեց, Թորոսյանը պատասխանեց, որ իրավական պրոցեսները չի կարող մեկնաբանել.

«Մեզ հետաքրքրում է միայն հիմնարկների արդյունավետ աշխատանքը»:

Ըստ նրա՝ Քննչական կոմիտեն պետք է փաստեր ունենա գործը դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, որով պահանջվում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը, վարույթ է ընդունվել:

Վարույթ է ընդունվել նաև մե այլ հայց, որ Արսեն Թորոսյանից պահանջվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս