
«Լիվերպուլ»-ը պարտվեց, «Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի.

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 4-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները:
A խմբում «Մոնակո»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրյուգե»-ին (0:4), իսկ «Ատլետիկո»-ն տանը հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին (2:0):
B խմբի կենտրոնական «Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ գերազանցեց ՊՍՎ-ին` 2:1:
C խմբում անհավանական արդյունք գրանցվեց «Ցրվենա զվեզդա»-«Լիվերպուլ» խաղում, որտեղ անգլիական թիմը պարտվեց 2 գնդակի տարբերությամբ: Խաղաղ արդյունք գրանցվեց «Նապոլի»-ՊՍԺ խաղում` 1:1:
Եվ վերջին` D խմբում «Պորտու»-ն 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Շալկե»-ն «Գալաթասարայ»-ին` 2:2: