Apple-ը չեղարկել է iPhone XR-ի հավելյալ արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով
Apple ամերիկյան կորպորացիան թույլ պահանջարկի պատճառով չեղարկում է iPhone XR սմարթֆոնների լրացուցիչ արտադրությունը, ընդ որում՝ ընկերությունը մեծացրել է այժմ ավելի էժան iPhone 8-ի եւ iPhone 8 Plus-ի հին մոդելների պատվերները:
Այս մասին գրել է Nikkei ճապոնական թերթը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Foxconn-ը (Apple սմարթֆոնների հավաքող-ընկերություն) սկզբնապես Apple-ի XR մոդելի սմարթֆոնների համար պատրաստել էր մոտավորապես 60 հավաքման գիծ, բայց վերջին ժամանակներս օգտագործել է դրանցից միայն մոտավորապես 45-ը, քանի որ դրանց հիմնական գնորդը հայտնել էր, որ իրեն այդքան շատ դեռ հարկավոր չէ»,- հայտնել է հրատարակության՝ իրադրությանը ծանոթ աղբյուրը:
Այսպիսով, Foxconn-ն օրական այս մոդելի մոտավորապես 400 հազար սմարթֆոն պակաս Է թողարկելու, քանի որ պահանջարկը, ինչպես պարզվել է, 20-25 տոկոսով ցածր է նախնական լավատեսական կանխատեսումից, նշել է աղբյուրը: Նման իրադրություն է տիրում մյուս հավաքող ընկերությունում՝ Pegatron-ում: Ընդսմին կորպորացիան այժմ ծրագրում է ավելացնել iPhone 8 եւ iPhone 8 Plus մոդելների արտադրությունը, որոնք այժմ 20 տոկոսով ավելի էժան են, քան XR-ը: Աղբյուրի տվյալներով՝ սմարթֆոնների ութերորդ մոդելի մատակարարներն ընդհանուր առմամբ 5 միլիոն միավորով ավելի շատ պատվերներ են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: