
Ռոս Էջլին դարձել է առաջին մարդը, որը լողալով շրջանցել է Մեծ Բրիտանիան

Բրիտանացի Ռոս Էջլին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որը լողալով շրջանցել է Մեծ Բրիտանիա կղզին: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես նշել էհեռուստաալիքը, ռեկորդակիրը լողահերթն սկսել է հունիսի 1-ին՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանցելով կղզին: Էջլին օրական ջրում է գտնվել 12 ժամ, նրան ուղեկցել է կատամարան, որտեղ նա գիշերել է: Ամբողջ ժամանակ բրիտանացին ոչ մի անգամ ափ չի իջել: Նրան 157 օր է պահանջվել 3317 կիլոմետրը հաղթահարելու համար:
Էջլին խոստովանել է, որ իրեն բազմիցս խայթել են մեդուզաները՝ մինչեւ մաշկի այրվածքները, միեւնույն ժամանակ ինքը դարձել է գեղեցկագույն մայրամուտների ականատեսը: Լողահերթի ընթացքում նա կերել է 640 բանան՝ էներգիայի ծախսած ծավալը՝ 500 հազար կալորիա, վերականգնելու համար:
33-ամյա էքստրեմալի համար նվաճումը դարձել է արդեն երրորդը, որը գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում: