
ID-քարտերը կուտակային կդառնան, գնորդն առևտուրից cashback կստանա

արկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշել է, որ 18-65 տարեկան ID քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում 3%-ը, և այդպես շարունակ:
Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:
«Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող:
Հարկային նոր օրենսգրքով փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից․ ՊԵԿ նախագահ
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից․ ՊԵԿ նախագահ Դավիթ ԱնանյանՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of ArmeniaDavit Ananyan
Gepostet von ՀՀ կառավարություն am Freitag, 2. November 2018