
Իբրահիմովիչը կարող է 18-ամսյա պայմանագիր կնքել «Միլանի» հետ

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հունվարին վերադառնալ «Միլան»: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Tuttosport-ին, 37-ամյա շվեդը ցանկանում է 18 ամսվա համար պայմանագիր կնքել ակումբի հետ:
Այս պահին «Միլանի» և Իբրահիմովիչի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում: Տեղեկություն է հայտնվել, որ ֆուտբոլիստի կինը կողմ է տեղափոխությանը:
Իբրահիմովիչը MLS-ում տարեկան 1.5 միլիոն եվրո է վաստակում, սակայն տարբեր հովանավորների շնորհիվ այդ գումարն աճում է մինչև 4 միլիոն:
27 հանդիպումներում Զլատանը 22 գոլ է խփել և 6 արդյունավետ փոխանցում է կատարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը