Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերեւս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։

Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կարող քրեական գործ լինել, գործի վախճանը կլինի շուտով, կհամոզվեք»։  Քրգո՞րծը ստիպեց, որ կողմ քվեարկեցիք ԸՕ-ին։ «Ոչ մի դեպքում․ ցավում եմ, որ անմեղ մարդու՝ իմ վրա, մի հայտարարությամբ գործ են հարուցել։ Իմացեք՝ շուտով կպարզվի, որ անհիմն էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930