
Կավանին՝ Նեյմարի հետ լարված հարաբերությունների մասին

ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հերքել է այն լուրերը, ըստ որի՝ ինքն ու Նեյմարը բարդ ու լարված հարաբերությունների մեջ են:
«Ճիշտ չէ, որ մենք վատ հարաբերություններ ունենք: Մեր համատեղ խաղը դեռևս կայացման փուլում է, բայց դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք»,- նշել է Կավանին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվանից ակտիվորեն քննարկվում է, որ Նեյմարն ու Կավանին վիճել են և գրեթե չեն շփվում:
Սիրարփի Աղաբաբյան