Բաժիններ՝

 «Հարկային քաղաքականությունն ամենալավ գործիքը չէ՝ ուրբանացումը կանխելու համար». Ատոմ Ջանջուղազյան

«Ուրբանացումը հայկական ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում դա խնդիր է։ Մեր դեպքում միգուցե դա ավելի սուր է, որովհետև մենք ունենք մեր առանձնահատկությունները»,- այսօր ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հատկապես սահմանամերձ համայնքները լքող քաղաքացիների խնդրին։

Նա նշեց, որ հարկային քաղաքականությունն ամենալավ գործիքը չէ՝ ուրբանացումը կանխելու համար, բայց դա չի նշանակում, որ այլընտրանք չկա. «Նույն գյուղատնտեսության բնագավառում կան ծրագրեր, որոնք կոչված են՝ ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղական բնակավայրերում։ Քննարկման առարկա է՝ դրանք ամենալավն են, թե ոչ, բայց ճանապարհը դա է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս