FIDE-ն պլանավորում է ավելացնել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի մրցանակային հիմնադրամը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) պլանավորում է ավելացնել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի մրցանակային հիմնադրամը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է FIDE-ի նախագահ Արկադի Դվորկովիչը:
Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ից մինչեւ 28-ը Լոնդոնում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը 12 պարտիա կխաղա տիտղոսի հավակնորդ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: «FIDE-ի խնդիրներից մեկը մրցանակային հիմնադրամների ավելացումն է,- ասել է Դվորկովիչը:
Դա վերաբերում է ինչպես աշխարհի կանանց առաջնությանը, այնպես էլ շախմատային թագի համար տղամարդկանց մրցախաղին: Դա անհրաժեշտ է մրցախաղերի հեղինակությունը բարձացնելու համար»: Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղի մրցանակային հիմնադրամը կազմում է մեկ միլիոն եվրո: Կանանց մրցախաղինը, որը նոյեմբերի 3-ին մեկնարկում է Խանտի Մանսիյսկում, 250 հազար եվրո է: