Կենդանակերպի 5 նշան, ովքեր իրենց ամբողջությամբ նվիրում են սիրելիին
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում ազնիվ են, նվիրված: Երբ Առյուծները սիրում են, սիրելիին հավատարիմ լինելու պատասխանատվություն են ստանձնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտական հոգատարության կարիք ունեն, կարող են դառնալ իրենց զգացմունքների, սիրելիի հետ կապվածության գերին:
Կշեռք: Կշեռքները հավատարիմ ու նվիրված են դառնում այն պահից, երբ հասկանում են, որ ամեն բան լուրջ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում կասկածում են, որ ճիշտ ընտրություն են կատարել, դիտարկում են բոլոր դրական և բացասական կողմերը, բայց երբ հասկանում են, որ ամեն ինչ լուրջ է, անսահման նվիրվում են սիրելիին, հավատարիմ մնում նրանց:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լուրջ են վերաբերվում իրենց հարաբերություններին, մտածում միայն երկարատև հարաբերությունների մասին: Խեցգետինները շատ են կապվում երկրորդ կեսին, նրա վրա կենտրոնացնում ամբողջ ուշադրությունը: Հոգատար են, սենտիմենտալ, չեն վախենում պատասխանատվությունից, պարտավորություններից: Խեցգետինները հավատարիմ են ու նվիրված:
Կարիճ: Կարիճների զգացնմունքները սովարաբար խորն են, երկարատև: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ նվիրվում են իրենց զգացմունքներին, միշտ ձգտում պաշտպանել նրանց, ովքեր թանկ են իրենց համար: Հոգ են տանում սիրելիի մասին, հավատարիմ են, ինչ էլ պատահի:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ են, հուսալի, ոչ մի դեպքում չեն դավաճանի նրան, ում սիրում են: Այծեղջյուրների համար ընտանիքը գերակա է, նրանք պատասխանատվությամբ են մոտենում զուգընկերոջ ընտրության հարցին: Պատասխանատու են, կայուն, վստահելի, նվիրված հարաբերություններին:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը