Բաժիններ՝

Xiaomi-ն թողարկել է անշրջանակ սլայդեր

Xiaomi-ն ներկայացրել է Mi MIX անշրջանակ սլայդերը: Սարքը պատրաստված է սլայդերի ձեւաչափով. խցիկից օգտվելու հնարավորության համար օգտատերերը պետք 1 շարժեն սմարթֆոնի հետեւի պանելը: Mi MIX 3-ը հանդերձված է 6,39-դյույմանոց AMOLED-էկրանով եւ 6, 8 կամ 10 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ։

Նորույթն ապահովում է 5G եւ անլար լիցքավորում, որը ներառված է հեռախոսի լրակազմում: Բացի այդ, սմարթֆոնը հանդերձված է մատնահետքերի սքաներով եւ 12-ական մեգապիկսելանոց կրկնակի խցիկով:

Mi MIX 3-ը ներկայացված է երեք գույնով՝ սեւ, մուգ-կանաչ եւ կապույտ: Սմարթֆոնը կարելի կլինի ձեռք բերել 475 դոլարով: Օպերատիվ հիշողության ավելի մեծ ծավալ ունեցող մոդելները կարժենան համապատասխանաբար 575 եւ 720 դոլար: Չինաստանում վաճառքները կսկսվեն նոյեմբերի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=_KENY_fEIfE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031