
«Վան Դեյկին «Լիվերպուլի» ավագ նշանակելու մասին որոշումը կայացրել են խաղացողները». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում (4:0) պաշտպան Վիրջիլ վան Դեյկին թիմի ավագ նշանակելու մասին որոշումը:
«Դա իմ որոշումը չի եղել: Ես միայն ասել եմ, որ Ջորդան Հենդերսոնը և Ջեյմս Միլները մնում են առաջնային տարբերակներ: Դա տրամաբանական է:
Ես թույլ տվեցի խաղացողներին ընտրել հաջորդ երկու փոխավագներին, և հիմա մենք ունենք երկու հոլանդացի այդ դերում: Թիմը որոշեց, որ երրորդ փոխավագը կլինի Վիրջիլ վան Դեյկը, իսկ չորրորդը՝ Ժորժինիո Վեյնալդումը: Ես կծիծաղեի, եթե ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մեկ գերմանացի և երկու հոլանդացի այդպիսի կարևոր դեր կխաղան: Բայց, այո, դա խաղացողների որոշումն էր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Վան Դեյկը հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2018թ. հունվարից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը