«Կլասիկոյին չմասնակցելուց կորցնողը Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին կլինեն, այլ ոչ թե՝ հակառակը». Լա Լիգայի նախագահ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է կայանալիք Կլասիկոն, որը կանցնի առանց Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցության:
«Կարծում եմ՝ Կրիշտիանուն և Մեսսին կկորցնեն այն պատճառով, որ չեն մասնակցում Կլասիկոյին, այլ ոչ թե՝ հակառակը: Կլասիկոն ոչինչ չի կորցնում: Գտնում եմ, որ խաղը կանցնի ամենաբարձր մակարդակում: Դրանք երկու հիասքանչ թիմեր են և դրանք ավելի կարևոր են յուրաքանչյուր առանձին ֆուտբոլիստից:
Կարծում եմ, որ մարտավարական տեսակետից Կրիշտիանուի և Մեսսիի բացակայությունը լավ է Կլասիկոյի համար: Այս խաղերը Լա Լիգայի աստղային արտադրանքն են: Մենք ուզում ենք, որպեսզի ավելի շատ խաղեր դառնան այդպիսին: «Բարսելոնան»՝ ընդդեմ «Ռեալի». հիասքանչ արտադրանք, որը պետք է դարձնել ավելի լավը, որպեսզի այն կարողանան տեսնել երկրպագուներն ամբողջ աշխարհում»,- Տեբասին է մեջբերում AS-ը:
2007 թվականից սկսած առաջին անգամ Կլասիկոյում չեն խաղա ոչ Լեոն, ոչ Կրիշը: Մեսսին ձեռքի կոտրվածք է ստացել, Ռոնալդուն ամռանը տեղափոխվել է «Յուվենթուս»:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը