
Իվան Գազիդիսը կքննարկի «Միլանի» նախագահի հետ Արսեն Վենգերի հնարավոր նշանակումը

Գատուզոն լուրջ մրցակից ունի: Գատուզոյի վիճակն ակումբում վատթարանում է յուրաքանչյուր խաղից հետո: Եվրոպայի լիգայում «Բետիսից» կրած պարտությունը Ռինոյի փոխարինման մասին նոր շշուկների ալիք բարձրացրեց:
Ըստ La Repubblica-ի տեղեկությունների՝ թեկնածուների շորթ-լիստում է հայտնվել Արսեն Վենգերը: Տարբերակն իրական է թվում, որովհետև դեկտեմբերի 1-ից «Միլանի» մարզական տնօրենի պաշտոնը կստանձնի Իվան Գազիդիսը, ով ավելի վաղ աշխատել է Վենգերի հետ «Արսենալում»: Գազիդիսը մոտ ժամանակներս կհանդիպի «Ռոսոներների» նախագահ Պաոլո Սկարինիի հետ և կքննարկի այդ տարբերակը: Գատուզոյին տրվել է մի քանի շաբաթ՝ իրավիճակը շտկելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միլանում» մարզչի պաշտոնի հավակնորդներն են Անտոնիո Կոնտեն և Ռոբերտո Դոնադոնին: Վենգերը նշել է, որ աշխատանքի կանցնի 2019թ. հունվարի 1-ին:
Գազիդիսն «Արսենալի» գործադրի տնօրենն է եղել 2008-2018թթ.:
12 տուրերից հետո «Միլանը» գրավում է 12-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը