
Ոստիկանները բացահայտել են Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված յուրացման դեպք

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը վեց հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, և 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ավելի քան 17 միլիոն դրամը յուրացվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: