Բաժիններ՝

«Ռեալը» բանակցություններ չի վարում Անտոնիո Կոնտեի հետ

Անտոնիո Կոնտեի եղբայրը պնդում է, որ «Ռեալի» ներկայացուցիչները չեն զանգահարել «Չելսիի» նախկին գլխավոր մարզչին:

Անտոնիո Կոնտեի եղբայրը՝ Դանիել Կոնտեն, հերքել է շշուկներն այն մասին, որ «Ռեալն» արդեն սկսել է բանակցությունները, որպեսզի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը փոխարինի «Արքայական ակումբի» ներկայիս մարզիչ Ժուլեն Լոպետեգիին:

«Անտոնիոն հիմա հանգստանում է: Չի եղել ոչ մի զանգ «Ռեալի» կողմից: Մենք չենք կարող հերքել, որ «Ռեալը» մեծ ակումբ է, բայց նրանք դեռ չեն կապվել մեզ հետ»,- Դանիելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Տվյալ պահին «Ռեալն» 9 խաղերից հետո ակտիվում ունենալով 14 միավոր՝ գրավում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: Հոկտեմբերի 28-ին «Ռեալը» «Քամփ Նոու» մարզադաշտում արտագնա հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս