5 սննդարար նյութ, որոնց անբավարար մակարդակը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

Դեպրեսիան լուրջ խնդիր է, որը խանգարում է մարդու կենսագործունեությանը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ դեպրեսիայի ախտանշաններից են ախորժակի կորուստը, էներգիայի պակասը, քաշի կտրուկ ավելացումը կամ զգալի անկումը, քնի ռեժիմի փոփոխությունները, ուշադրության կենտրոնացման խնդիրներն ու անբացատրելի ցավը: Սննդարար նյութերի անբավարար մակարդակը ևս կարող է վատացնել իրավիճակը:

Օմեգա-3 ճարպաթթուներ: Այս ճարպաթթուները կարևոր նշանակություն ունեն առողջության համար, հարկավոր են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար: Դրանք օգնում են նաև իջեցնել՝ արյան մեջ «վատ», և բարձրացնել՝ «լավ» խոլեստերինի մակարդակը, նպաստում են սրտի առողջությանը:

Օրգանիզմը բավարար քանակով օմեգա-3 ճարպաթթուներով ապահովելու համար սննդակարգ ներառեք կտավատի սերմեր, ձուկ, ընդեղեն, ձու: Հավելումներ կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:

Վիտամին D: Վիտամին D-ն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ ունի, այդ թվում՝ նպաստում է սերոտոնինի արտադրմանը: Օրգանիզմը վիտամին D է սինթեզում արևի ճառագայթների ազդեցությամբ: Գոյություն ունեն նաև հավելումներ, որոնք պետք է նշանակվեն միայն մասնագետի կողմից:

Կարդացեք նաև

Մագնիում՝ ևս մեկ կարևոր հանքանյութ, որի անբավարար մակարդակը կարող է դեպրեսիայի հանգեցնել: Այս հանքանյութն օգնում է ակտիվացնել ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են սերոտոնինի և դոֆամինի արտադրության համար:

Մագնիումի բավարար քանակով օրգանիզմն ապահովելու համար սննդակարգ ներառեք ջրիմուռներ, նուշ, ավոկադո, բանան, լոբի, դդմի սերմեր, տոֆու, կանաչ բանջարեղեն, ամբողջահատիկներ:

Ցինկ: Այս հանքանյութի բավարար մակարդակն օրգանիզմին անհրաժեշտ է դեպրեսիայի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար: Ցինկն էական դերակատարում ունի մի շարք գործառույթների կարգավորման համար: Այս հանքանյութով հարուստ են կարմիր միսը, ձուն, լոբազգիները, ընդեղենը, սերմերը, կաթնամթերքը:

Սելեն: Այս միկտրոտարրը ևս կարևոր է ուղեղի աշխատանքի համար, օգնում է բարձրացնել տրամադրությունը, ազատվել դեպրեսիայից: Սելենը կարևոր նշանակություն ունի նաև վահանաձև գեղձի աշխատանքի համար: Սելենով հարուստ են ծովամթերքը, լոբին, ձուն, հնդկահավի միսը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս