Բաժիններ՝

Տեսահոլովակում ցուցադրել են Volkswagen-ի ամենափոքր քրոսովերը

Պաշտոնական պրեմիերայից մի քան օր առաջ Volkswagen ընկերությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ ցուցադրել է T-Cross կոմպակտ քորսովերի էքստերիերի եւ ինտերիերի մանրամասները: Այսպես, նորույթն ստացել է լուսադիոդային օպտիկա, թվային սարքային վահանակ, նստոցների համակցված հարդարում եւ երկգույն անվասկավառակներ։

Թիզերային արշավի ժամանակ Volkswagen-ը պատմել է, որ T-Cross-ը կդառնա ամենանվտանգն իր սեգմենտում: Քրոսովերի բազային հանդերձավորման մեջ կմտնեն էլեկտրոնային օգնականների լայն հավաքանին եւ ուղեւորների պաշտպանության պրոակտիվ համակարգը, ինչպես Arteon-ում եւ Touareg-ում: Արդեն սկզբնական լրակազմում արտաճանապարհային ավտոմոբիլները կստանան երթեւեկության գոտում կասեցման եւ հեռավորության վերահսկողության համակարգեր՝ City Emergency Braking System արտակարգ արգելակման եւ հետիոտների որոշման գործառույթով:

Volkswagen T-Cross-ի շարժիչների շարքում կլինեն1.0 (95 и 115 сил) եռագլան շարժիչը, 1.5 TSI (150 сил) տուրբոշարժիչը եւ 1,6 լիտր ծավալով (95 ձիաուժ) դիզելը: Նոր քրոսովերի հրապարակային դեբյուտը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս