
Որոնք են աշխարհում ամենից շատ վաճառվող ավտոմեքենաները

Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենան Toyota Corolla-ն է՝ բոլոր վերափոխակներով: Այդ մասին վկայում են Focus2move վերլուծական գործակալության տվյալները:
Այս տառվա առաջին յոթ ամսվա ընթացքում վաճառվել է 816 հազար 748 ավտոմեքենա Երկրորդ տեղն զբաղեցրել է Ford F-Series-ը՝ 722 հազար 566 վաճառված օրինակներով: Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Volkswagen Golf-ին (572 հազար 772 վաճառված ավտոմեքենա):
Դրանց հաջորդում են Honda Civic-ը (563 333) եւ Toyota RAV4-ը (561 601): Ինչպես նշում է գործակալութունը, երկու մակնիշներն էլ մինչեւ տարեվերջ կարող են հետ մղել Golf-ին: Նաեւ ժողովրդականություն վայելող ավտոմեքենաների տասնյակում հայտնվել են Volkswagen Tiguan-ը (539 463), Volkswagen Polo-ն (499 462), Honda CR-V-ը (460 904), Toyota Camry-ն (454 094) եւ Chevrolet Silverado-ն (430 708), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: