Բաժիններ՝

Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարեսկզբին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպումը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում:

Հուլիսի 12-ին Սինգապուրում պատմության մեջ առաջին անցկացվել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողով: Դրա արդյունքներով Թրամփը և Կիմ Չեն Ինը ընդունել են համատեղ հայտարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031