
«Կարող եմ մնալ «Չելսիում» մինչև կարիերայիս ավարտը». Էդեն Ազար

Բելգիացին իրեն շատ լավ է զգում Լոնդոնում: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, հնարավոր է, այլևս չի ցանկանում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Ես կարող եմ ավարտել ֆուտբոլը «Չելսիում»: Դրանում ոչ մի պրոբլեմ չկա: Ես երջանիկ եմ այս ակումբում և խաղում եմ հիասքանչ թիմում: Իմ ընտանիքը երջանիկ է Լոնդոնում:
Այնպես որ, եթե ես չտեղափոխվեմ Իսպանիա, ապա սարսափելի ոչինչ չի պատահի: Ես սիրում եմ «Չելսիի» երկրպագուներին, կարծում եմ՝ նրանք էլ ինձ են սիրում: Ինչ էլ որ պատահի ապագայում, ես երջանիկ կլինեմ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ազարը հանդես է գալիս «կապույտների» կազմում 2012 թվականից:
2018-19թթ. մրցաշրջանում Էդենն անցկացրել է 8 հանդիպում, խփել է 7 գոլ և կատարել է 3 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը