Ինչպես առանց դեղամիջոցների ազատվել մեջքի ցավից
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատում են նստած վիճակում, հաճախ են մեջքի ցավ ունենում, որը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա, խանգարում աշխատել: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքները կարող են օգնել ազատվել մեջքի ցավից:
Բազուկ: Բազուկն օգտակար է ոչ միայն սիրտ-անոթային համակարգի համար: Այն կարող է օգնել պայքարել նաև բորբոքային գործընթացների դեմ, որոնք ցավի պատճառ են դառնում:
Կարմիր կաղամբ: Այս մթերքը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև C վիտամինով:
Ձուկ: Ձկնամթերքն օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է և օգտակար է ոչ միայն սրտի առողջությանը, այլև հակաբորբոքային ազդեցություն է ունենում:
Բանջարեղեն: Բանջարեղենը հարուստ է նյութերով, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ:
Նարնջագույն բանջարեղեն: Դդումը, գազարը և առհասարակ նարնջագույն բանջարեղենը նյութեր են պարունակում, որոնք վերամշակման ընթացքում վերածվում են վիտամին A-ի՝ սննդարար նյութ, որն ամրացնում է իմունային համակարգը:
Արքայախնձոր: Այս միրգը հարուստ է ֆերմենտներով, որոնք ուժեղ հակաբորբոքային ազդեցություն են ունենում:
Հատապտուղներ: Հատապտուղները հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն են ունենում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը