«Հավատացեք՝ կպարզվի, որ երիտասարդ, նորանշանակ, անփորձ ղեկավարներն իրենք են թյուրիմացության մեջ գցել պարոն Փաշինյանին». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ հավատացրեց՝ առաջիկայում պարզվելու է, որ «երիտասարդ, նորանշանակ, անփորձ ղեկավարներն իրենք են թյուրիմացության մեջ գցել պարոն Փաշինյանին՝ ասելով, որ այն գործերը, որոնք կարդացել են, իրենց թվացել է, թե դրանցում 100 տոկոսանոց առկա են այն հիմքերը, որոնք տալիս են այն արդյունքը, որ իրենք ակնկալում էին ունենալ»։
«ՀՔԾ-ն, նաև՝ ԱԱԾ-ն, իրեն թույլ տվեց խառնվել այդ կարգի գործընթացներում, որ ինքն այդ հարցերում ընդհանրապես պետք է չեզոք դիրք ունենար։ Փաշինյանն իրավաբան չէ և կարող էր ուղղակի հավատալ նրանց այդ դիլետանտիզմին։ Երկրորդ՝ անչափ կարևոր է, որ վերջիվերջո հասնենք նրան, որ ցուցում տրվի՝ ցանկացած այս պարագայի դեպքում որևէ ոչ հստակ մոտեցում հանգեցնելու է այդ ծառայությունների ղեկավարների հրաժարականին։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Սասուն Խաչատրյանը հասկանալու է՝ չէր կարելի այդ մեթոդով մոտենալ այն գործերին, որոնց մինչև վերջ բացահայտման համար հարկավոր էին անթերի փաստեր»,- ասաց Իսագուլյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում