Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել ԵՄ-ի ճնշմանը Brexit-ի շուրջ բանակցություններում. Telegraph

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում: Այս մասին նա հայտարարել է իր հոդվածում, որը հոկտեմբերի 14-ին հրապարակել է The Daily Telegraph թերթը:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման ավելի քան երկու տարուց հետո եկել է ժամանակը, որպեսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- գրել է նա: «Հնարավոր համարելով Միացյալ Թագավորության սահմանադրական կարգի փոփոխություն՝ ԵՄ-ն մեզ բացահայտ քամահրանքով է վերաբերվում»,- կարծում է Պահպանողական կուսակցության ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհություն է հայտնել Brexit-ի վերաբերյալ կառավարական պլանից:

ԱԳ նախկին նախարարը «սխալ» էհամարել Մեծ Բրիտանիայի կառավարության նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր է հատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին Brexit-ից հետո: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հյուսիսային Իռլանդիային թույլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կկնքի այլ երկրների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս