Բաժիններ՝

«Ահաբեկիչներին կտոր-կտոր կանենք». Էրդողանը՝ Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսփարթա քաղաքի ռազմաբազայում ակնարկել է Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների  մասին։

Չնայած թուրք-ամերիկյան համաձայնությանը, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային Մանբիչ քաղաքից, այնուամենայնիվ, քուրդ զինյալների մի ստվար զանգված դեռ պահպանում է իր ներկայությունն այնտեղ։ Դա էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։

«Մեր փառահեղ բանակն անցյալից մինչ օրս հաղթանակը հաղթանակի հետևից է տանում։ Մեր բանակը ահաբեկչական կազմակերպություններին այնպիսի հարվածներ է հասցնում, որ պատմությունը դեռևս չի տեսել։ Մեր սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչները չեն կարողանա հանգիստ քնել, նրանք գիտեն, որ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ։  Շատ շուտով մեր հատուկջոկատայինների օգնությամբ Եփրատ գետի  արևելքում ահաբեկիչներին կտոր-կտոր կանենք»։

Hurriyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031