ՖՄԿ կառավարիչը Երևանի գագաթնաժողովը պատմական է համարում կարևորագույն որոշումներ ընդունելու առումով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայացած 17-րդ գագաթնաժողովը կարևորագույն որոշումներ է կայացրել, և այս առումով գագաթնաժողովը շատ արդյունավետ էր: Գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանը:

«Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն իսկապես պատմական պահ էր: Մենք կարողացանք բազմաթիվ հռչակագրեր ստորագրել Երևանում, կարևորագույն որոշումեր են կայացվել բյուջեի ռազմավարության, կին-տղամարդ հայեցակարգերի վերաբերյալ: Մենք կարողացանք միջազգային իրավիճակի վերաբերյալ կարծիքներ քննարկել»,- նշեց Ուանը:

Նա փաստեց՝ գագաթնաժողովում տեղի են ունեցել խորը քննարկումներ միջազգային հարաբերությունների կտրվածքով, և այն հռչակագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են Երևանում: Ադմինիստրատորը կարևորեց գագաթնաժողովը նաև ՖՄԿ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու առումով:

Ուանը նաև խորին շնորհակալություն հայտնեց ՖՄԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարված աշխատանքների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031