Բաժիններ՝

Մելանյա Թրամփին չեն անհանգստացնում ԶԼՄ-ների շահարկումներն իր ամուսնու արտամուսնական կապերի շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, չեն անհանգստացնում ԶԼՄ-ների հրապարակումներն իր ամուսնու արտամուսնական կապերի վերաբերյալ, որոնք նա համարում է ոչ ավելի, քան ասեկոսեներ:

Այդ մասին Մելանյան հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հոկտեմբերի 12-ին: Հարցազրույցը ձայնագրվել էր հոկտեմբերի սկզբին Աֆրիկայի երկրներ առաջին տիկնոջ կատարած ուղեւորության ժամանակ: Պետության ղեկավարի կնոջը խնդրել են մեկնաբանել այլ կանանց հետ իր ամուսնու կապերի վերաբերյալ ամերիկյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումները:

«Ես չեմ անհանգստանում եւ իմ ուշադրությունը չեմ կենտրոնացնում դրա վրա: Ես որպես մայր եւ որպես առաջին տիկին ավելի կարեւոր առիթներ ունեմ խորհրդածությունների ու կոնկրետ գործերի համար: Ես գիտեմ, որ մարդկանց ու ԶԼՄ-ներին դուրս է գալիս մեր ամուսնության հետ կապված շահարկումները»,- նշել է առաջին տիկինը: «Իհարկե, դա ոչ միշտ է հաճելի:

Սակայն ես գիտեմ՝ ինչն Է ճիշտ եւ ինչը՝ ոչ»,-հավելել է նա: Մելանյան հաստատական պատասխան է տվել այն հարցին, թե սիրում է արդյոք իր ամուսնուն. «Այ՛ո, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է: Այ՛ո»: Նա հակառակի վերաբերյալ մամուլի պնդումները հավասարեցրել է «շահարկումների եւ ասեկոսեների հետ, որոնք ոչ միշտ են ճիշտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս