Բաժիններ՝

Singapore Airlines-ի ինքնաթիռը կատարեց պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը

Սինգապուրի ավիաուղիների ինքնաթիռը կատարել Սինգապուրից Նյու Յորք պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է CNN-ը:

Airbus A350-900URL հեռամայրուղային հանրանավը հոկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 05:29-ին (Երեւանի ժամանակով 13:29-ին) վայրէջք է կատարել «Նյուարք Լիբերթի» միջազգային օդանավակայանում: Այն Սինգապուրից նախօրյակին մեկնել էր Սինգապուրի ժամանակով 23:37-ին (Երեւանի ժամանակով 19:37-ին): Այսպիսով՝ Singapore Airlines-ի ինքնաթիռն օդում մնացել է 17 ժամ 52 րոպե: CNN-ը նշում է, որ օդանավը տարածությունը հաղթահարել է պլանավորվածից ավելի արագ:

Սկզբնապես հաշվել էին, որ Սինգապուրից Նյու Յորք տարածությունն անցնելու համար կպահանջվի 18 ժամ 25 րոպե: Ինքնաթիռում գտնվում էր 150 ուղեւոր եւ անձնակազմի 17 անդամ: Օդանավը բաժանված է երկու գոտու՝ բիզնես-դասի եւ պրեմիալ էկոնոմ-դասի. սովորական էկոնոմ-դաս ինքնաթիռում չկա: CNBS հեռուստաալիքի տվյալներով՝ պրեմիալ էկոնոմ-դասում մեկ տեղի գինը կազմում է մոտավորապես 2 հազար դոլար: Մինչ այդ ամենաերկարատեւ ավիաթռիչքը կատարում է Qatar Airways ավիաընկերությունը՝ Դոհայից Օքլենդ: Այն տեւում է գրեթե 17 ժամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս