Ադրբեջանի ու Թուրքիայի պետական հաստատությունների պաշտոնական կայքերը հաքերների թիրախում են
2017թ. ստեղծված և Սաուդյան Արաբիայի, ու Իրաքի պետական հաստատությունների պաշտոնական կայքերի վրա հաքերային հարձակում գործած «Muddy Wate» անվամբ ցանցահենների թիմը սպառնացել է նաև Թուրքիային և Ադրբեջանին։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության աշխատակիցների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թիմը նախապատրաստում է նոր հարձակումներ իրականացնել ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Հորդանանի, Պակիստանի Աղֆանստանի, Բահրեյնի, Ավստրիայի մի շարք այլ երկրների պետական կառույցների (ռազմական, կրթական) պաշտոնական կայքերի վրա։ Հաքերային խումբն արդեն հասցրել է հարձակման փորձ իրականացնել Թուրքիայի ոստիկանության, ներքին գործերի նախարարության կայքերի վրա։
Առայժմ հայտնի չէ, թե ում է ծառայում հաքերային խումբը, սակայն պարզվել է, որ նրանց իրականացրած հարձակումները քաղաքական ենթատեքստ ունեն։
«Կասպերսկի Լաբորատորիայի» անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցներից մեկը պարզաբանել է.
«Անցյալ տարի խումբը շատ հարձակումներ է գործել և մենք նկատում ենք, որ նրանց տեխնիկական հնարավորությունները զարգանում են։ Խումբը ունի լավ զարգացած թիմ, որը կարողանում է չեզոքացնել ժամանակակից անվտանգության միջոցները։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մոտ ժամանակներս սպառնալիքը կարող է հասնել մեծ չափերի։ Մենք շարունակում ենք մեր դիտարկումները, որոնք նպատակ ունեն հասկանալ նրանց ռազմավարությունը և արձանագրել նրանց հնարավոր սխալները»։