Բաժիններ՝

«Մոուրինիոն ընդունակ է հաղթելու ԱՊԼ-ն». Զլատան Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով ընթացիկ մրցաշրջանում հաճախ է ենթարկվում քննադատության:

«Գտնում եմ, որ Մոուրինիոն ընդունակ է հաղթել ԱՊԼ-ն: Նա ճիշտ մարզիչ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Բայց հաջողակ լինելը կախված է թիմից: Նա չի կարող հրաշքներ գործել, եթե թիմը բավարար լավը չէ: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ թիմ ունի:

Ինչո՞ւ է Ժոզեն յուրահատուկ: Նախ, որովհետև նա հաղթող է: Նա հաղթողի բնավորություն ունի: Նա անում է ամեն ինչ հաղթելու համար: Նա լավ գիտի ֆուտբոլը և լավ կարդում է խաղը: Ժոզեն մանիպուլյացիայի է ենթարկում ոչ թե խաղը, այլ իր խաղացողների մտքերը: Հիշում եմ՝ ինչպես էր նա ստիպել բոլորին «Ինտերում» խաղալ 200 տոկոսով, բայց ոչ թե թիմի կամ ակումբի համար, այլ անձամբ իր համար:

Մոուրինիոն նման չէ դասական մարզչի: Օրինակ՝ Ֆաբիո Կապելոն. սա առաջին հերթին կարգապահություն է և հարգանք: Ժոզեն նույնպես այդ ամենը ունի, բայց նա ձեր թիմին տալիս է նաև ինչ-որ այլ բան՝ բնավորություն»,- Իբրայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս