
Մարդն ունակ է ճանաչել մինչև 5000 անծանոթ դեմք. գիտնականներ

Յորքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտության հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով ունակ է իր հիշողության մեջ պահել մինչեւ 5 հազար դեմք:
Այդ թվի մեջ մտել են այն մարդկանց կերպարները, որոնց կարելի է հանդիպել հասարակական տրանսպորտում, փողոցում, հեռուստահաղորդումների ժամանակ, սմարթֆոններում, թերթերում, հանդեսներում եւ գովազդային վահանակներին, նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է բրիտանական Prоceedings of the Royal Society մասնագիտացված հանդեսի վերջին թողարկման մեջ։
«Առօրյա կյանքում մենք ունենք ազգականներին, ընկերներին, ծառայակիցներին, շոու-բիզնեսի աստղերին եւ բազմաթիվ այլ մարդկանց հեշտությամբ նույնականացնելու ունակություններ մեզ հայտնի այս կամ այն պատճառներով,- նշում է համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտական աշխատակից, ծրագրի ղեկավար Ռոբ Ջենիքսը:-
Բայց դժվար է հավատալ, թե մարդն իր ենթագիտակցության մեջ որքան շատ է նույնականացնում անծանոթ դեմքեր, որոնք ավելի վաղ իրոք չեն հանդիպել, իսկ նրանք կարող են լինել հարյուրավորներ ու հարյուրավորներ», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: