
Կլասիկոյում ձախողվելու դեպքում «Ռեալը» կհեռացնի Լոպետեգիին և կհրավիրի Կոնտեին

Յուրաքանչյուր օրվա հետ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգի ապագան դառնում է ավելի անորոշ:
Իսպանական As պարբերականը հայտնում է, որ ակումբի ղեկավարության անդամներն արդեն կայացրել են գլխավոր մարզչի պաշտոնից Լոպետեգիին հեռացնելու որոշումը: Հաղորդվում է, որ փոխարինման առավել հավանական թեկնածուն ղեկավարների համար հանդիսանում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Ընդ որում, Լոպետեգին հաստատ կմնա ակումբում մինչև իսպանական Կլասիկոն, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:
Լոպետեգին գրանցել է մրցաշրջանի վատագույն մեկնարկներից մեկը մադրիդյան թիմի պատմության մեջ:
Հիմա «Ռեալը» գրավում է Պրիմերայի աղյուսակի 4-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը