
«Իբրահիմովիչը պատրաստ է «Միլանի» հետ բանակցություններին». Մինո Ռայոլա

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է շվեդ հարձակվողի՝ «Միլան» հնարավոր վերադարձի մասին շշուկները, որի կազմում նա հանդես է եկել 2010-12թթ.:
«Տվյալ պահին դա հնարավոր չէ, որովհետև զրույցները, որոնք եղել են ակումբի հետ, ակտուալ չեն, բայց մենք պատրաստ ենք խոսել: Ամեն դեպքում, «Միլանում» հիմա վերջապես նորմալ մարդիկ են, ովքեր պատասխանատու են ակումբի համար և պատասխանատու սեփականատերեր են:
Ես չեմ բացում դռները և չեմ փակում դրանք: Իբրայի և Լեոնարդոյի միջև գոյություն ունի փոխադարձ մեծ հարգանք: Զլատանը հիասքանչ պահեր է ունեցել «Միլանում», նա այնտեղ թողել է իր սրտի մի մասնիկը, ինչպես դա եղել է նաև ՊՍԺ-ում:
Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով «Միլանը» կամ յուրաքանչյուր այլ թիմ կցանկանա ստորագրել նրան»,- Ռայոլային է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը