«Մեսսին և Ռոնալդուն այլմոլորակայիններ են, իսկ ես ձգտում եմ դառնալ լավագույնը մարդկանց մեջ». Պաուլո Դիբալա
«Յուվենթուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ ցանկանում է դառնալ լավագույն ֆուտբոլիստը մարդկանց մեջ և համեմատել է հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին այլմոլորակայինների հետ:
«Գլխավորը, ինչն ինձ ապշեցրեց Ռոնալդուի մեջ, նրա հասարակ և պարզ լինելն է: Այն, ինչ դուք տեսնում եք սոցիալական ցանցերում կամ հեռուստատեսությամբ, ստեղծում է միանգամայն ուրիշ կերպար: Իսկ իրականում նա նման է մեզ բոլորիս: Նա ջանասեր է, անընդհատ մարզվում է, և դրա հետ մեկտեղ՝ նա միշտ հանգիստ է, կատակում է բոլորի հետ և յուրաքանչյուր խաղացողի վերաբերվում է միևնույն ձևով:
Ինչ-որ ժամանակ Մեսսին և Ռոնալդուն կավարտեն կարիերան, բայց նրանք դեռ անհավանական բաներ են անում: Մեսսին և Ռոնալդուն չեն համապատասխանում նորմային: Նրանք այլմոլորակայիններ են: Իսկ ես ձգտում եմ դառնալ լավագույնը մարդկանց մեջ»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը