ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման  գործիքի` ինտերակտիվ տերմինալների  ներդրումը որոշ բուժհաստատություններում: Տերմինալների վրա տեղակայված հարցաշարի լրացումը թույլ կտա պացիենտին` ներկայացնել իր կարծիքն ու դիտողությունը տվյալ բուժհաստատությունում մատուցված ծառայությունների որակի առնչությամբ, ինչի հիման վրա և կկատարվեն փոփոխություններ:

Այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք ԲԿ-ներ-ում` «Իզմիրլյան», «Էրեբունի»  և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի  պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման կարևոր մեթոդներից մեկը:

Տերմինալների միջոցով պացիենտների ներկայացրած դիտողություններն ու կարծիքները կարևոր գործիք են տվյալ բուժհաստատության համար` գնահատելու սեփական ծառայություններից օգտվողների գոհ կամ դժգոհ լինելը: Դա կարևորվում է նաև նախարարության տեսանկյունից, քանի որ պացիենտակենտրոն խնամքի խթանումը առողջապահական համակարգում առաջնահերթություն  է, իսկ բուժման արդյունավետությունը բազմաթիվ դեպքերում պայմանավորված է հենց բժիշկ–պացիենտ փոխհարաբերությամբ: Պացիենտը պետք է լինի բուժման գործընթացի  գործուն մասնակից:

Զարգացած երկրներում պացիենտը բուժհաստատություն ընտրելիս մշտապես առաջնորդվում է նաև այլ պացիենտների գոհունակության տվյալներով: Ներկայում  մեր առողջապահական համակարգում ևս կա պահանջ` խթանելու պացիենտի կողմից բուժօգնության որակի գնահատման հնարավորությունները:

ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031