
Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել հորդառատ անձրևներից

Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել անցած հանգստյան օրերին երկրի տարբեր տարածաշրջաններում տեղացած հորդարատ անձրեւների հետեւանքով: Այդ մասին հայտնել է կղզի-պետության Տարերային աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչ Պրադիլ Կոդիպիլին:
Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Business Standard թերթը, տեղատարափները հեղեղումներ են առաջացրել այնպիսի բնակավայրերում ու շրջաններում, ինչպիսիք են Բադուլլան, Կաուտարան, Գալլեն եւ Կեգալլեն: Նշվում է, որ այնտեղից տարհանվել են հազարավոր ընտանիքներ:
Այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման ճամբարներում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Ներկա դրությամբ հաստատված է չորս զոհվածների մասին, տեղեկատվությունը: Նրանց մահվան ստույգ պատճառը չի նշվում: Օդերեւութաբաններն սպասում են, որ առաջիկա երկու օրը երկրի առանձին մասերում ջրի մակարդակը կսկսի իջնել, մինչդեռ այլ շրջաններում տեղատարափները կմոլեգնեն նոր ուժով:
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: