
Բարսելոնայում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը

Բարսելոնայում հոկտեմբերի 8-ին տեղի կունենա աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը: Արարողությունը պետք է կայանա տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) Կատալոնիայի մայրաքաղաքի թաղման ծեսերի կենտրոնում:
Կաբալիեին հողին կհանձնեն Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը՝ նրա ծնողների կողքին: Ինչպես սպասվում է, օպերային աստղին հրաժեշտ տալու կգան բազմաթիվ քաղաքական գործիչներ, արտիստներ ու արվեստի գործիչներ: Մասնավորապես, հուղարկավորման արարողությանը մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը եւ Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տոռան: Հոկտեմբերի 7-ին Բարսելոնայի թաղման ծեսերի կենտրոնը բաց էր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին հրաժեշտ տալ Կաբալիեին:
Մոնսերատ Կաբալիեն կյայնքի 86-րդ տարում վախճանվել է հոկտեմբերի 6-ին Բարսելոնայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: