
Հանիբալ Լեքթերի ստեղծողը նոր գիրք է լույս ընծայելու. The Guardian

Ամերիկացի գրող Թոմաս Հարիսը հայտարարել է, որ նոր վեպ է լույս ընծայելու: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Տակավին անվանում չստացած գիրքը լույս կտեսնի 2019 թվականին եւ կդառնա 78-ամյա հեղինակի առաջին ստեղծագործությունը 13 տարվա ընթացքում՝ «Հանիբալ. Վերելք» թրիլլերի էկրան բարձրանալու պահից ի վեր: Դա կլինի նաեւ ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին վեպն առանց Հանիբալ Լեքթերի պերսոնաժի: Հարիսի նոր գրքին սպասում էին 2004 թվականից, երբ, ըստ լուրերի՝ նա ութնիշանոց պարտավորագիր է կնքել երկու ստեղծագործության համար: Դրանցից առաջինը դարձավ «Հանիբալ. Վերելքը»:
Վեպն ամբողջ աշխարհում վաճառքի կհանվի 2019 թվականի մայիսի 21-ին:
Հարիսը հեղինակել է հինգ գրք, որոնցից չորսը ներկայացնում են փայլուն հոգեբույժ եւ սերիական մարդասպան-մարդակեր Լեքթերի պատմությունը: Պերսոնաժը չի հայտնվում հեղինակի միայն մեկ ստեղծագործությունում՝ 1975 թվականի «Սեւ կիրակի» առաջին վեպում: