
«Արդյո՞ք որևէ մեկը իրոք կարծում է, որ եղել են ավելի լավ ֆուտբոլիստներ, քան Մեսսին». Լինեկեր

Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի խաղը «Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղից հետո (4:2): Հիշեցնենք, որ Մեսսին երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
«Արդյո՞ք որևէ մեկն իրոք կարծում է, որ եղել են ավելի լավ ֆուտբոլիստներ, քան Մեսսին: Ես նկատի ունեմ, լո՞ւրջ»,- գրել է այժմ արդեն ֆուտբոլային փորձագետն իր թվիթերյան միկրոբլոգում:
Մեսսին հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Երկու խաղերում նա խփել է 5 գնդակ:
Սիրարփի Աղաբաբյան