Բաժիններ՝

«Շատ քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար»

Հանճարեղ Ֆյոդոր Դոստոևսկու 22 լավագույն մտքերը

Ֆրիդրիխ Նիցշեն ընդունել է, որ Դոստոևսկին միակ հոգեբան հեղինակն էր, ով մասնակիորեն իր ուսուցիչը դարձավ:

1. Ապրել պետք է լոկ նրանց համար, ում դու պետք ես, ընկերություն անել նրանց հետ, ում վրա վստահ ես, շփվել նրանց հետ, ով ձեզ դուր է գալիս: Եվ շնորհակալ լինել նրանց, ով ձեզ գնահատում է:

2. Եվ ոչ ոք, ոչ ոք չպետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում ամուսնու և կնոջ միջև, եթե նրանք սիրում են իրար: Ինչ վեճ էլ որ տեղի ունենա նրանց միջև, անգամ մայրդ չպետք է իմանա այդ մասին ու դատավոր դառնա: Ամուսիններն իրենք պետք է իրենց դատավորը լինեն: Սերն աստվածային գաղտնիք է և օտար աչքի համար փակ պետք է լինի, ինչ էլ որ լինի:

Կարդացեք նաև

3. Ձեր հիշողությունը մի խցանեք վիրավորանքներով, այլապես այնտեղ պարզապես հիանալի վայրկյանների համար տեղ չի մնա:

4. Մարդը ժամանակ է գտնում այն ամենի համար, ինչ նա իսկապես ուզում է:

5. Զարմանալի է, թե արևի մեկ շողն ինչ կարող է անել մարդկային հոգու հետ:

6. Հոգին ամոքվում է երեխաների կողքին:

7. Երբեք ցավ մի պատճառիր այն մարդուն, ով քեզ համար պատրաստ է ամեն ինչի:

8. Ժամանակի հետ հոգնում ես մղվել դեպի այն մարդիկ, ովքեր քեզ ընդառաջ ոչ մի քայլ չեն անում:

9. Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է: Եթե ամեն ինչ լավ է ընթանում, վայելիր. Դա հավերժ չի ձգվելու: Իսկ եթե ամեն ինչ վատ է, մի թթվիր. Դա էլ հավերժ չի ձգվելու:

10. Եվ մի օր քո կյանքում նոր անուն կհայտնվի, ով փոշի կդարձնի նախորդը:

11. Պետք է կյանքն ավելի շատ սիրել, քան կյանքի իմաստը:

12. Եթե դու սառն ես, դու վիրավորում ես մարդկանց, իսկ երբ զգայուն ես, մարդիկ են քեզ վիրավորում:

13. 3 բան կա, որից վախենում է մարդկանց մեծամասնությունը՝ վստահել, ասել ճիշտը և լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:

14. Մարդը կարող է խելացի լինել, բայց խելացի քայլեր անելու համար միայն խելքը բավական չէ:

15. Շատ քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար. Պետք է միայն նրան համոզել, որ այն, ինչ նա անում է, ոչ ոքի պետք է:

16. Ոչ ոք առաջին քայլը չի անի, քանի որ յուրաքանչյուրը մտածում է, որ դա փոխադարձ չէ:

17. Ամեն բանում կա սահման, որն անցնելը վտանգավոր է, քանզի մի անգամ անցնելով՝ այլևս դժվար է հետ դառնալը:

18. Առանց նպատակի կյանքը խեղդում է:

19. Նա, ով ուզում է օգտակար լինել, անգամ կապված ձեռքերով բարիք կգործի:

20. Եթե դու դեպի քո նպատակն ես ուղղվում ու ճանապարհիդ անընդհատ կանգնում ես քեզ վրա հաչող յուրաքանչյուրի ուղղությամբ քար նետելու համար, երբեք նպատակիդ չես հասնի:

21. Մեզնից յուրաքանչյուրը կամ նվիրված է ինչ-որ մեկի, կամ դավաճանված ինչ-որ մեկի կողմից:

22. Մեծերը չգիտեն, որ երեխան անգամ ամենաբարդ աշխատանքի պարագայում կարող է անչափ կարևոր խորհուրդ տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս