Բաժիններ՝

Հրդեհ անասնագոմում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին թաղամասում այրվում անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քաղսի գյուղի 1-ին փողոցի թիվ 8 տանը հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 19:45-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 60 քմ) փայտյա կառուցատարրերը և տանիքում պահեստավորած մոտ 250 հակ անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031