Բաժիններ՝

Երևանի Շևչենկոյի անվան թ. 42 ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել. նրանք պահանջում են տնօրենի հրաժարականը

Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը իրեն հայտնել են, որ այս պահին դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու «նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»:

«Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում:

Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ լուսաբանել, դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետևում»,- տեղեկացնում է Անահիտ Բախշյանը:

https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/1925648940815391

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031