Բաժիններ՝

Ընձառյուծը խոյին ճանկել է՝ նետվելով 100-մետրանոց բարձունքից

Դա այնքան հրապուրիչ ու բացառիկ պահ է, որ նման երկրորդ տեսանյութ գտնելը պարզապես անհնարին է: Այս զարմանալի կադրերը նկարահանվել են Հնդկաստանում՝ Հիմալայներում: Դրանցում երեւում է, թե ինչպես է ընձառյուծը երկնագույն խոյին հետապնդում լեռան լանջին, ոչ թե հորիզոնական ուղղությամբ, այլ վերեւից ներքեւ։

Կենդանիները մի քանի անգամ ընկնում են մեծ բարձրությունից, բայց նրանցից ոչ մեկը չի ցանկանում հանձնվել, եւ հետապնդումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ որ զոհը հայտնվում է գիշատչի ճանկերում: Թեեւ խոյը ցանկանում է կրկին փախչել, դա նրան չի հաջողվում: Վերջին անգամ բարձրությունից ընկնելուց հետո զոհն այլեւս չի դիմադրում, մինչդեռ ընձառյուծն անվնաս է եւ ուժով լի:

https://www.youtube.com/watch?v=IKeNQR2fYV4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031