 
                        Փորձի փոխանակում Արցախի ՊԲ-ում
 
                                    Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, փորձի փոխանակման նպատակով, սեպտեմբերի 26-ին ՊԲ են այցելել ՀՀ զինված ուժերի զորամիավորումների հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներն ու բարոյահոգեբանական ապահովման ոլորտի այլ զինվորական պաշտոնյաներ:
Բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ միջոցառման մասնակիցները ծանոթացել են ՊԲ-ում` նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հանդես եկել առաջարկություններով:
Աշխատանքների ավարտին ի մի են բերվել արդյունքները և նախանշվել համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        