Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:23-ից մինչև 11:14-ը Արարատի մարզի Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Ջրահովիտ համայնքների տարածքներում տեղակայված թվով 11 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1951 կրակոց:
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ
«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Անցած տարի «Արտֆուդ» գործարանի սեփականատերերի փոփոխություն է եղել։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Վաչագան Կարապետանը, այժմ գործարանի բաժնետերերն են Արտաշատ պահածոների գործարանը 75% և Էմ- Բի կապիտալ ընկերությունը։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում սրվել է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մակարդակում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու:
Արթուր Վանեցյանն ընտրվում է ՀՖՖ նախագահ:
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Ն.Փաշինյանը համայնքների ղեկավարների խոսքը համեմատեց նրա հետ, որ եթե ինչ-որ մեկը հաց է գողանում, նրան բռնում են, բայց ասում է, թե սոված է, մեկ է, հացը ուտվելու է:
«Ես պարոն Պապիկյանին ասել եմ՝ տվեք ինձ 30 մլն դրամ կամ խողովակները, մնացած աշխատանքները ես կանեմ գյուղացիների օգնությամբ ու մի կաթիլ ջուր չի պակասի»:
Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ 27 տարին շատ հետաքրքիր մի շրջան է մեր պետության համար, մեր ժողովրդի համար: Զգացումս բավական ուժեղ է, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը երկար դարերի պատմություն ունի, ունի իր քաղաքակրթությունը, իր արժեքները:
yerevan.today-ը գրում է. «Մինչ ՀՀ քննչական մարմիններին օպերատիվ տեղեկություններ տվողները Google որոնողական համակարգը համարում են վերին ճշմարտություն ու ըստ այդմ ի սկզբանե մեզ հետ կապ չունեցող գործողություններ վերագրում մեզ, իսկ օպերտիվ տեղեկություն ստացածներն էլ, առանց ուսումնասիրելու միանգամից ենթադրում, թե խոշոր հանցագործության կծիկ են բացում, պարզվում է, որ ընդամենը Google-ն ժամկետների պահպանման լուրջ խնդիր ունի և դա նոր չէ:
«Մենք գտնվում ենք ագրարային երկրի ձևակերպման ներքո և մեր խնդիրն է ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի, բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրի այդպիսի մոդելում տեղ չունի: Հակառակը, մենք հույս ունենք, որ արդյունավետության աճի դեպքում գյուղատնտեսությունը նույնպես կաճի»:
Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում: Այս հարցն այսօր Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ:
Մոսկվան քննադատում է ռուսական արտադրության զենքեր ձեռք բերողների նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումը:
Այս տարի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններն աննախադեպ մթնոլորտում անցան, դրանց մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը ակումբում սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հանդիպմանը:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։