
Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին մարզիկը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ փաստելով, որ այս պահին ակտիվ մարզումներ է անցկացնում:
«Ես շատ ակտիվ մարզվում եմ, նպատակս Օլիմպիական խաղերն են, հիմնական շեշտն այս պահին դրա վրա է: Եթե ստացվի, այս Օլիմպիական խաղերը չորրորդը կլինեն իմ կյանքում, դա ինչ-որ չափով ռեկորդ կլինի, որովհետև քիչ ըմբիշների է դա հաջողվում։ Բնականաբար, այդ Օլիմպիական խաղերի ճանապարհին պետք է կարողանամ մեդալներ նվաճել»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը։
Արմենուհի Մխոյան