
Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի հաղթական խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հանդիպմանը:
Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 5-րդ տուրում «Շավիշ»-ը հյուրընկալվել էր «Բոավիշտային»: «Շավիշ»-ը հաղթանակ է տոնել 1:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է միայն 76-րդ րոպեին:
«Շավիշ»-ն այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: