Բաժիններ՝

Գլխավոր ակումբային մրցաշարը վերադառնում է. ինչպիսի՞ն են խմբերը

Սեպտեմբեր: Սովորաբար աշունը բոլորի մոտ ասոցիացվում է անձրևների, գորշության, դեպրեսիայի, ուսումնական տարվա մեկնարկի հետ… Բայց չմոռանանք, որ սեպտեմբերը նաև նոր մրցաշարի սկիզբն է ֆուտբոլում: Մենք արդեն տեսել ենք Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը, ծանոթացել ենք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա կոչվող նոր մրցաշարին և տեսել ենք առաջին խաղերը: Աշնանը մեկնարկում է նոր մրցաշրջան, նոր սկիզբ, նոր բացահայտումներ:

Արդեն այսօր կմեկնարկի աումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշրջանը՝ Չեմպիոնների լիգան: Շատ ֆուտբոլային վերլուծաբաններ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության խմբային փուլը համարում են շատ հետաքրքիր և ինտրիգային:

A խումբ

Չեմպիոնների լիգային բնորոշ խումբ, որտեղ կա ակնհայտ առաջատար, կարգով 2 հավասար թիմեր, որոնք, ըստ էության, պետք է վիճարկեն երկրորդ տոմսը և բացահայտ հետնապահ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է:

Կարդացեք նաև

«Ատլետիկոյի» համար խումբը այնքան էլ բարդ չի թվում: Մադրիդցիները նախորդ մրցաշրջանում հաղթել են Եվրոպա լիգան, բայց այս տարի Չեմպիոնների լիգայում դրական արդյունքի հասնելու մոտիվացիա ունեն: Դիեգո Սիմեոնեի թիմի համար դրական արդյունք կարող է լինել փլեյ-օֆֆ-ում որքան հնարավոր է առաջ գնալը:

«Դորտմունդի Բորուսիան» և «Մոնակոն», կարելի է ասել, որ նույն մակարդակում են: Այս երկու թիմերի պայքարը խոստանում է շատ հետաքրքիր և լարված լինել: Մասնագետները չեն նշում այս զույգի ակնհայտ ֆավորիտին, սակայն գերմանական և ֆրանսիական թիմերը կարող են ատամ ցույց տալ նույնիսկ «Ատլետիկոյին»:

Ասել, որ բելգիական «Բրյուգեն» կարող է հավասար պայքար մղել վերը նշված երեք ակումբների հետ, սխալ կլինի: Բայց ոչ ոք բելգիացիներին չի զրկել Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարելուց:

B խումբ

Որոշ ֆուտբոլասերների կարծիքով՝ այս խումբը կարելի է անվանել «մահվան խումբ»: Մասնակիցների քառյակն իսկապես տպավորիչ է: Եվ եթե «Բարսելոնայի»՝ խմբային փուլից դուրս մնալը պատկերացնելը չափազանց դժվար է, ապա «Տոտենհեմը» և «Ինտերը» համառ պայքար պետք է մղեն երկրորդ ուղեգիրը նվաճելու համար:

Ոչ միայն այս խմբի, այլև ամբողջ մրցաշարի բացահայտ ֆավորիտ «Բարսելոնան» հետաքրքիր տրանսֆերներ է իրականացրել և բազմից խոստացել է երկրպագուներին այս տարի նվաճել բաղձալի գավաթը: «Տոտենհեմը» և «Ինտերը» ոչ շատ բարդ, բայց հետաքրիքր մրցակիցներ են կատալոնցիների համար: Խմբային փուլի հանդիպումները կարող են շատ հարցերի պատասխաններ տալ:

C խումբ

Ահա այս խումբն է, որը արժանիորեն պետք է կրի «մահվան խմբի» հպարտ անվանումը: ՊՍԺ-ն, « Նապոլին» և «Լիվերպուլն» առաջին հորիզոնականները գրավելու համար շատ համառ պայքար են մղելու, բայց սերբական «Ցրվենա Զվեզդան» ևս չի պատրաստվում հանդես գալ՝ որպես թիմ, որի հետ խաղում 3 միավոր վաստակելը շատ պարզ է լինելու:

Տուխելի ՊՍԺ-ն չի պատրաստվում կրկնել նախորդ մրցաշրջանի սխալները, Անչելոտիի «Նապոլին» պատրաստվում է ավելի պրագմատիկ ֆուտբոլ խաղալ, իսկ Կլոպի «Լիվերպուլը» փորձելու է կրկնել նախորդ տարվա արդյունքը և առնվազն դուրս գալ եզրափակիչ: Իսկ թե ինչ կցուցադրի սերբական թիմը, անկանխատեսելի է: 1991 թվականից խմբային փուլում հանդես չեկած թիմը հենց այնպես չէ, որ նվաճել է բաղձալի ուղեգիրը:

D խումբ

Սա խումբ է, որտեղ բոլոր թիմերը հավասար են: Սա միաժամանակ և՛ լավ է, և ոչ այնքան: «Լոկոմոտիվ», «Պորտու», «Շալկե-04», «Գալաթասարայ». այս թիմերից յուրաքանչյուրը մեծ ցանկության դեպքում կարող է հայտնվել խմբի առաջին հորիզոնականում:

Այս խմբում որոշակի առավելություն ունի «Պորտուն», ով վերջին տարիներին գրեթե միշտ խաղում է Չեմպիոնների լիգայում:

E խումբ

Եթե նայենք անուններին, ապա այս խումբը փլեյ-օֆֆ դուրս գալու ամենահեշտ ճանապարհներից մեկն է՝ «Բավարիա», «Բենֆիկա», «Այաքս», ԱԷԿ:

«Բավարիան» և «Բենֆիկան» հստակ առաջատարներն են, սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան առաջին հայացքից թվում է:

Մյունխենյան ակումբում լուրջ փոփոխություններ են, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի մրցաշրջանը գերմանացիների համար: «Բենֆիկան» վստահորեն հաղթահարեց որակավորման փուլը և արդեն պատրաստ է պայքարել խմբում իր գլխավոր մրցակից «Բավարիայի» հետ:

F խումբ

Չափազանց դժվար է կռահել այն թիմը, որը Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ դուրս գալու երկրորդ տոմսը կնվաճի այս խմբում:

Խմբի առաջատարն անկասկած մանչեսթերյան ակումբն է, որը, ըստ մասնագետների և երկրպագուների՝ պարտավոր է խմբից դուրս գալ առաջին հորիզոնականով:

«Մանչեսթեր Սիթիի» մրցակիցները խմբում հետևյալ ակումբներն են՝ «Շախտյոր», «Լիոն», «Հոֆենհայմ»:

Այս տարի Պեպ Գվարդիոլայի սաները պետք է հասնեն առնվազն կիսաեզրափակիչ, հակառակ դեպքում արաբ շեյխերը կսկսեն լրջորեն մտածել, թե արդյո՞ք իրենց պետք է մարզիչ, ով չի կարողանում թիմին հաջողության հասցնել գլխավոր մրցաշարում:

G խումբ

«Ռեալ Մադրիդ», «Ռոմա», ԲԿՄԱ, «Վիկտորիա Պլզեն»:

Խմբի առաջատարի մասին խոսելիս պետք է պարզապես հիշել, թե որ թիմն է վերջին տարիներին անընդմեջ խաղթում ամենաբարդ մրցաշարում: Սակայն մադրիդյան ակումբում փոփոխությունները քիչ չեն, և դեռևս հնարավոր չէ ասել՝ ինչպիսին կլինի մադրիդյան ակումբի ճանապարհը Չեմպիոնների լիգայում: Նրանց համար, ովքեր չեն սիրում դիտել Լա Լիգայի հանդիպումները, շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է «Ռեալ Մադրիդը» խաղում առանց Ռոնալդուի, և ինչպես է փոփոխել թիմի խաղը Լոպետեգին:

Նախորդ մրցաշրջանում «Ռոման» անհավանական քամբեք արեց, հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս տարի դժվար է ասել, թե ինչպիսին կլինի թիմի խաղը: Դի Ֆրանչեսկոն խաղը կառուցել է երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ, սակայն թիմում կան այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նզոնզին, փաստորեն, և, իհարկե, դե Ռոսսին:

Հենց այս երկու թիմերը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնեն առաջատար դիրքերը խմբում:

H խումբ

Ռոնալդուն՝ Մանչեսթերում, Պոգբան՝ Թուրինում, Վալենսիան՝ Վալենսիայում, երիտասարդ ֆուտբոլիստները՝ ամենուր: H խումբը հավակնում է դառնալ խմբային փուլի ամենահետաքրքիրներից մեկը: 2 ուղեգրի համար պայքարելու են բավականին հավակնոտ 4 թիմեր՝ «Յուվենթուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Վալենսիա», «Յանգ Բոյզ»:

Առաջին հայացքից խմբի բացահայտ առաջատարները «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդն» են, սակայն իսպանական թիմը կարող է լրջորեն միջամտել այս պայքարին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս